Հիլդեգարդ Բինգենցի
Հիլդեգարդ Բինգենցի Hildegard von Bingen | |
---|---|
Ծնվել է | մոտ 1098[1][2][3][…] |
Ծննդավայր | Bermersheim vor der Höhe, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1179[6][5] |
Վախճանի վայր | Kloster Rupertsberg, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][5] |
Գերեզման | Saint Hildegard parish church in Eibingen[6] |
Մասնագիտություն | բնագետ, գրող, կոմպոզիտոր, փիլիսոփա, մանրանկարչուհի, բժիշկ, միանձնուհի, բանաստեղծուհի, աստվածաբան, Վանամայր, արվեստագետ, դրամատուրգ, բուսաբան, Միստիկա, sexologist և Խորագետ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրթություն | Disibodenberg? |
Ուշագրավ աշխատանքներ | մոտ Scivias?, մոտ Ordo Virtutum?, մոտ Liber divinorum operum?, Liber vitae meritorum?, Vita sancti Ruperti?, Vita sancti Dysibodi?, Explanatio regulae sancti Benedicti?, Physica?, Causae et curae?, Letters?, Explanatio symboli sancti Athanasii?, Solutiones?, Expositiones evangeliorum? և O viridissima virga? |
Hildegard von Bingen Վիքիպահեստում |
Հիլդեգարդ Բինգենցի (գերմ.՝ Hildegard von Bingen, մոտ 1098[1][2][3][…], Bermersheim vor der Höhe, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 17, 1179[6][5], Kloster Rupertsberg, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][5]), գերմանացի վանականուհի, գրող, փիլիսոփա։ Կաթոլիկ Եկեղեցու կողմից ճանաչված չորս կին Եկեղեցու ուսուցիչներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլդեգարդ Բինգենցին ծնվել է 1098 թվականին Բերմերսհայմում՝ ազնվական ծագում ունեցող Հիլդեբերտի և նրա կին Մեխտիլդի ընտանիքում։ Ութ տարեկան հասակում հանձնվել է կրթության վանականուհի Յուտտային, որը մեծ ազդեցություն է ունեցել իր սանիկի դաստիարակության գործում։ 14 տարեկան հասակում Հիլդեգարտն իր դաստիարակչուհու Յուտտայի հետ տեղափոխվում է Բինգենի վանք։ Հիլդեգարդը հմտանում է Ս. Գրքի, Ազատ արվեստների, ինչպես նաև լատինական հայրաբանության և ծիսագիտության մեջ։ Իր դաստիարակչուհու մահից հետո ստանձնում է Բինգենի վանքի իգական միաբանության վանամոր պաշտոնը։ Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ 1147-1152 թվականներին կառուցվում է կանացի Ռուպերտսբերգ վանքը, որտեղ էլ տեղափոխվում է նորակազմ միաբանությունը։ Հիլդեգարդ Բինգենցին մահացել է 1179 թվականին Ռուպերտսբերգ վանքում։ 2012 թվականի մայիսի 10-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Հիլդեգարդ Բինգենցուն սրբադասում է, իսկ նույն թվականի հոկտեմբերի 7-ին դասում Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլդեգարդ Բինգենցին թողել է հարուստ և բազմաժանր գրական ժառանգություն, որը մինչև այսօր գտնվում է բազում գիտնականների ուշադրության կենտրոնում։
Կերպարն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանացի հանրահայտ կին կինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթթն (Margarethe von Trotta) 2009 թվականին նկարահանել է Հիլդեգարդ Բինգենցու կյանքն ու գործունեությունը ներկայացնող գեղարվեստական ֆիլմ՝ «Տեսիլք - Հիլդեգարդ Բինգենցու կյանքից» (գերմ.՝ Vision – Aus dem Leben der Hildegard von Bingen) վերնագրով։ Գլխավոր դեր ֆիլմում կատարում է Բարբարա Զուկովան (Barbara Sukowa)։
Հիլդեգարդ Բինգենցու անունն է կրում 1918 թվականին Մաքս Վոլֆի կողմից հայտնաբերված 898 Հիլդեգարդ աստերոիդը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hildegard of Bingen — 2008.
- ↑ 2,0 2,1 Saint Hildegard
- ↑ 3,0 3,1 Hildegard van Bingen (նիդերլ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.oxfordmusiconline.com/grovemusic/view/10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-0000013016
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Ջոն Քենեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոն
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://magyar-irodalom.elte.hu/palimpszeszt/16_szam/03.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդեգարդ Բինգենցի» հոդվածին։ |
|
- 1098 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1179 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի բանաստեղծուհիներ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի կին արվեստագետներ
- Գերմանացի կին գիտնականներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանացի կին կոմպոզիտորներ
- Գերմանացի կին փիլիսոփաներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի ֆեմինիստներ
- Եկեղեցու ուսուցիչներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Կին կրոնական առաջնորդներ